Հայկական, Հողեղեն, Դասական, Հին ու Նոր
Կճուճը վայելքի կանգառ է, միջավայր, որտեղ կավե կճուճներով դանդաղ եփվող հին ու նոր ճաշատեսակները դարձել են Դիլիջանի այցեքարտը դեռ 2016-ից, քանզի արտացոլում են տեղի հանգիստ ու զգայարաններ հագեցնող ընթացքը։
ԿՃՈՒՃ – որովհետև ռեստորանի հիմքում ընկած է կավե կճուճներով տեղական փռում եփելու գաղափարը։ Կավը, լինելով կենդանի ու հողեղեն նյութ, պահպանում է յուրաքանչյուր բաղադրիչի հյութալիությունն ու բնավորությունը և ուտեստին հաղորդում բավարարող հողեղեն ումամի համեր։ Կավե անոթներում պատրաստելիս նաև կարիք չի լինում շատ յուղեր օգտագործել․ ուտեստը եփվում է իր բնական հյութի մեջ։
Երբ փուռ-ռեստորանի միտքն իրականություն դարձավ, կավե կճուճներն ընտրվեցին որպես փռում դանդաղ եփելու համար լավագույն մեթոդ։ Կավանոթի մեջ եփված ցանկացած ուտեստ հարուստ, հավասարակշռված և լավ միահյուսված համեր ունի, անգամ քաղցրավենիքն ու սուրճն ունեն յուրահատուկ համային հասունություն, երբ պատրաստվում ու մատուցվում են կավե տարրաներով։
Կճուճներով եփելը մեկ այլ գեղեցիկ հին հայկական ավանդույթ է, որը մասնակիորեն մոռացվել է։ Այժմ կճուճներ օգտագործում են հիմնականում ուտելիքը մատուցելու համար, մինչդեռ մեր նպատակն է վերականգնել կավե կճուճներով կրակի մեջ եփելու ավանդույթը։
Նկատի ունենալով, որ կավե կճուճներով ուտեստները երկար ու դանդաղ եփվելու արդյունք են, ամեն օր մենք ունենում ենք սահմանափակ թվով կճուճներ, որոնք առավել արագ են սպառվում հանգստյան օրերին։ Սերելի՛ ընկեր, խնդրում ենք չհիասթափվել, եթե այդ պահին Ձեր ընտրած կճուճը հասանելի չէ։ Մենք հոգատար ենք մեր հյուրերի նկատմամբ և գերադասում ենք ուտեստները թարմ պահել։